Հրաժարականի դիմումն օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության նախագահը դիմումը հետ չի վերցրել:
Դա նշանակում է, որ նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմվի, որը կստորագրի ԱԺ նախագահը:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Լուրերին» տեղեկացրել է, որ արձանագրությունը կստորագրվի վաղն առավոտյան, քանի որ հանրապետության նախագահը հրաժարականից հրաժարվելու դիմումը կարող է ուղարկել նաև փոստով, և այդ դեպքում այն կարող է ստացվել այսօր՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը:
«Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք, ըստ հիմնական օրենքի 125 հոդվածի 3-րդ կետի, ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Երեկ երեկոյան կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը. քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։
Նախագահի ընտրությունն Ազգային ժողովում անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց 25-35 օր անց:
Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի ընտրվելուց հետո տասներորդ օրը:
Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչև այդ նախագահի պարտականությունները կկատարի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: