Հայաստանն ու Գերմանիան այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
«Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում դինամիկ կերպով ընդլայնվել է փոխադարձ վստահության և հարգանքի ոգով։ Անցած 30 տարիները նշանավորվել են բազմաթիվ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմամբ»,- գրված է Գերմանիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: