Եվրամիությունը գազի հարցով բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, ինչպես նաև Կատարի և Ադրբեջանի հետ՝ մտավախություն ունենալով, որ Ռուսաստանը կարող է կրճատել կամ դադարեցնել գազի մատակարարումները։ Այդ մասին կիրակի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ գրում է ТАСС-ը։
«Մենք պետք է պատրաստ լինենք դիվանագիտության ձախողմանը, դիտարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները»,- ասել է Բորելը:
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ-ն Եվրոպա գազի մատակարարման ընդհատումներից խուսափելու համար, ինչը կարող է պայմանավորված լինել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, քննարկում է մի շարք երկրների՝ Կատարի, Նորվեգիայի, Ալժիրի, Եգիպտոսի հետ փոխանակման գործարքի իրականացման հնարավորությունը։