ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է հունվարի 30-ի դրությամբ COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները:
Առաջին դեղաչափ է ստացել կանանց 46.4 տոկոսը և տղամարդկանց՝ 53.6 տոկոսը:
Այսպես, երկրորդ դեղաչափ ստացածների 45.5 տոկոսը կանայք են, 54.5 տոկոսը՝ տղամարդիկ:
Երկրորդ դեղաչափը ստացածների 58.5 տոկոսը 35-64, 26.2 տոկոսը՝ 18-34 տարեկան են: 65 և ավելի տարիքային խումբը կազմում է ընդհանուր պատվաստվածների 15.2 տոկոսը: