Տրամաբանական կլինի, որ հասնենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման: Այս մասին երկուշաբթի հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ու հարևան երկրների ապագա գործակցության մասին: Երկու երկիրն էլ կարծես շահագրգռված են, որ 93-ից փակ սահմանը բացվի: Հայաստանը՝ շրջափակումից դուրս գալու համար, Թուրքիան՝ տարածաշրջանում դերակատարումը մեծացնելու հաշվարկով:
Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի կառավարության փորձն առաջինը չէ: Չի եղել երրորդ հանրապետության որևէ ղեկավար, որը մերժել է երկխոսություն սկսելու հնարավորությունը: Միայն թե թուրքական կողմը՝ գործընթացի մեկնարկից շատ չանցած, առաջ է քաշել նախապայմաններ: