Հայ-իրանական սահմանինն էլ հաշված՝ Հայաստանում չորս ազատ տնտեսական գոտի կա: Երկուսը կարելի է հաջողված համարել, մյուս երկուսում անելիքներն ավելի շատ են: Ազատ տնտեսական գոտին պետության մեջ առանձնացված տարածք է, որտեղ ներդրողների հարկային բեռն ավելի թեթև է, օրենսդրությունը՝ ավելի լիբերալ: Գոտու կազմակերպիչը, օրինակ, ազատվում է ավելացված արժեքի հարկից, ներգրավված ձեռնարկությունններն ազատվում են շահութահարկից և գույքահարկից, ստանում են այլ արտոնություններ: Նպատակը դրսից փող ներգրավելն է երկիր:
Մեղրիի ազատ տնտեսական գոտին ռազմավարական առումով ամենակարևորն է Հայաստանի համար: Ինչու. որովհետև պետք է կապող օղակ դառնա ԵԱՏՄ-ի ու իրանական բիզնեսների միջև: