Երևանի համար խիստ կարևոր է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ երկխոսության ընթացքում բարեկամ-հարևանների՝ Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունները էլ ավելի սերտացնելը: Իրանի դեպքում հարցն ավելի սուր է, հաշվի առնելով այդ երկրի հետ սահմանակից միակ մարզ՝ Սյունիք, Բաքվի անօրինական ներխուժումը:
Ցամաքային բեռնափոխադրումների համար նախորդ տարի բացվեց նոր ճանապարհ՝ հաշվի առնելով, որ Գորիս-Որոտանի մի հատվածն այժմ ադրբեջանական վերահսկողության տակ է: Իրանը իր օգնությունն է առաջարկում ենթակառուցվածքների զարգացման հարցում՝ այդպիսով ընդգծելով՝ հայ-իրանական հարաբերությունների սերտացումը միայն Երևանի՛ օրակարգում չէ: Կառավարությունը նախատեսում է այս տարի գործարկել Տաթև-Լծեն այլընտրանքային ճանապարհը, իրանական մեկնած ձեռքը սեղմել է, բայց հավաստիացրել՝ օգնության կարիք դեռ չկա:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան