Հունվարի 29-ին՝ ժամը 12:52-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 89 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Ս․) և Opel Astra (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1947 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է․ Ս․-ն (ծնված 2001 թ․) և Է․ Ս․-ն (ծնված 2004 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ինչպես նաև Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ էլ մահացել է։