Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 18274 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը
Վերջին 24 ժամում կատարվել է 84762 թեստ, որից 48320-ը՝ հակագենի արագ թեստով, 34442-ը՝ ՊՇՌ:
Դրականության օրական ցուցանիշը 21,56% է, վերջին 14 օրվանը՝ 18,99%, վերջին 7 օրվանը՝ 22,67%:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1.145.508 դեպք: Ապաքինվել է ևս 8400 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 995328:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս մահացել է 14911 անձ:
Վրաստանում իրականացվել է 2.704.957 պատվաստում, մեկ օրում՝ 8310:
Կարանտինի ռեժիմում է 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5084: