Հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2594 նոր դեպք: Կատարվել է 7342 թեստավորում: Առողջացել է 235 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 6 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 364348 դեպք, որոնցից 335462-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19316 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8041 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 716 415 թեստավորում։