Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի միջոցառումների շրջանակում Էջմիածնի Չարենցի 1-ին թաղամասում բնակիչների նախաձեռնությամբ տեղադրվել է հանուն Հայրենիքի զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթող:
Հուշակոթողի բացումը վերապահվել է Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին: Օրհնության կարգը կատարել է Տեր Հովհաննես քահանա Քեսաբլյանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև թիվ N զորամասի սպայակազմը և զինծառայողները: