ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ամերիկյան զորքերի լրացուցիչ զորակազմ ուղարկել Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է The Guardian-ը։
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկելու 8500 զինվորական, սակայն այդ հարցով վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
«Խոսքը մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական և տրանսպորտային ստորաբաժանումների մասին է»,- պարզաբանել է նա։ Քիրբին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում իր զորքերը տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող եվրոպական երկրների տարածքում։