Վաշինգտոնի կողմից Կիևին նոր զինատեսակներով անդադար զինումը վերջինիս փաստացի հրահրում է Դոնբասի բնակիչների դեմ ուժային արկածախնդրության: Այդ մասին նշված է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանության՝ Facebook-ի պաշտոնական էջում:
«ԱՄՆ իշխանություններն անընդհատ «գովազդում» են Կիևին հարյուրավոր տոննա ռազմական օգնության մատակարարումները՝ միևնույն ժամանակ Ռուսաստանին մեղադրելով Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիա նախապատրաստելու համար»,- նշել է դեսպանատունը։
ՌԴ դեսպանությունը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել՝ «ստիպել Կիևին՝ կատարել Մինսկի պայմանավորվածությունները, այլ ոչ թե աջակցել Ուկրաինայի ռազմատենչությանը և ռուսալեզու բնակչության ուծացման փորձերին»: