Հունվարի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17066 նոր դեպք: Jnews.ge կայքի հաղորդմամբ՝ վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5397 մարդ, մահացել է 30 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 127 234, որից ապաքինվել է 986 928 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 14 870 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 64 412 թեստավորում, այդ թվում 41 613-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 22799-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 26.5% է, վերջին 14 օրվանը՝ 17.88%, վերջին 7 օրվանը՝ 22.1%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 695 237 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7997 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4894 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2143 անձ: