Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:
«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար:
Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»,- ասված է գրառման մեջ:
Գրառմանը կից հրապարակվել են նաև լուսանկարներ: