Հայկական բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում հանրապետական մաղթանք է կատարել հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: Շնորհավորանքի խոսքում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշել է, որ այսօր նվիրական և սուրբ կառույցի՝ Հայկական բանակի տոնն է:
Իսկ բանակն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող ամեն մի հայի երազանքն է, որ ստեղծվեց մաքառումների ճանապարհով ու դարձավ հայոց անկախ պետականության պատվարը:
«Նորից ոտքի ենք կանգնելու, հաստա՛տ եմ ասում, տղանե՛ր: Ոտքի ենք կանգնելու և իրապես կերտելու ենք մեր պետականությունը, որ պիտի դառնա հզոր, աննկուն, անխոցելի՝ շնորհիվ ձեզ, որովհետև հայոց բանակում ծառայած զինվոր կամ սպա չունի զորացրված լինելուց հետո այն երևույթը, որ դադարում է լինել զինվոր»,- ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: