ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը:
«Հայկական բանակը 30 տարեկան է: Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հաղթանակներ և կորուստներ:
Մեր ընկած հերոսների հիշատակը հավերժ է, իսկ մեր հաղթանակները՝ անխուսափելի: Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի:
Կեցցե՜ն մեր հերոսները
Կեցցե՜ Հայոց բանակը
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Սիմոնյանը: