Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, տեղեկացել առողջական վիճակի մասին, օգնել կապ հաստատել հարազատների հետ:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Բոլոր անձանց հնարավորություն է տրվել առանձնազրույցների և տեսակցությունների ընթացքում կապ հաստատել հարազատների հետ՝ օգտագործելով կապի տարբեր միջոցներ, այդ թվում՝ Կարմիր խաչի նամակներ, տեսագրված հաղորդակցություններ և հեռախոսազանգեր: Տեսակցությունները տեղի են ունեցել թե՛ այն անձանց հետ, որոնք գերեվարվել են 2020 թվականի վերջին, թե՛ 2021 թվականի նոյեմբերին գերեվարվածների հետ: