Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Իջևանում հարգանքի տուրք է մատուցվել ի հիշատակ ազատամարտի զոհերի:
Այսօր Հայոց բանակի 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մարզկենտրոն Իջևանում սկսվել է հանդիսավոր երթով դեպի Ազատամարտիկների հրապարակ։
Մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Ֆոտոշարքը՝ այստեղ: