Հունվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է 3 536 նոր դեպք: Իրականացվել է 8707 թեստավորում: Առողջացել է 267 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 361 754 դեպք, որոնցից 335227 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16965 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1527 է:
Ընդհանուր կատարվել է 2 709 073 թեստավորում։