ԵԽԽՎ բանաձևն ընդունվել է 50 կողմ, 14 դեմ և 16 ձեռնպահ ձայներով: Հայկական փաստաթղթին դեմ են քվեարկել թուրք, ադրբեջանցի պատվիրակները, մեկ հոլանդացի պատվիրակ և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Հայկ Մամիջանյան (ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ) - Ես ունակ չեմ քվեարկել կողմ այնպիսի մի զեկույցի, որտեղ բացահայտ սուտ է ներկայացվում և փորձում են ինձ համոզել, որ իմ պայքարի ընկերները, իմ ընկերների ծնողները, ազգականները Հայաստանում իրենց նկատմամբ բռնաճնշումներ չկան , զեկույցում փորձում են ինձ բացատրել, որ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ ատելության խոսք , որ ժողովրդավարական ինստիտուտները աշխատում են և առկա է զսպումների բալանսավորման մեխանիզմներ:
ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվող «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի վերաբերյալ Մամիջանյանի ելույթը ժամանակի սղության պատճառով հրապարակվել է գրավոր: Պատգամավորն անդրադարձել է ժողովդավարացման խնդիրներին, որոնք, ըստ նրա, դուրս են մնացել զեկույցից:
Հայկ Մամիջանյան - Մի՛ շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը: Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում ոտնահարվում է ժողովրդավարությունը, ու պատրաստ եմ ևս 100 անգամ դեմ քվեարկել այդ կեղծ զեկույցին: Այս զեկույցը Նիկոլ Փաշինյանի իշանությունն ամրապնդելուն էր միտված:
Մամիջանյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագություններին, նրա խոսքով՝ Եվրոպայի անգործությանը:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Եվրոպայի խորհրդի տարածքում բռնի անհետացումների թեմայով բանաձևի քննարկմանը խոսել է Ադրբեջանում պահվող գերիների խնդրի մասին: ԵԽԽՎ բանաձևով հերթական անգամ ընդգծվեց՝ Հայաստանը բռնել է ժողովրդավարացման ուղին, և ըստ էության կարող ենք արձանագրել, որ այն այսուհետև անշրջելի է՝ նշում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Բացի բարեփոխումների մասին արձանագրումից, ըստ պատգամավորի, բանաձևն ուղեկցվեց ԵԽԽՎ քաղաքական ընտանիքների ներկայացուցիչների ելույթներով:
Արուսյակ Ջուլհակյան (ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ) - Յուրաքանչյուրն իր հերթին ընդգծում էր, թե ինչ կարևոր ռեֆորմներ են կատարվել ՀՀ-ի կողմից, ընդգծում էին այն կարևորությունը, որ պատերազմի հետևանքները այդուհանդերձ թույլ չտվեցին, որ Հայաստանը հետընթաց ապրի ժողովրդավարության առումով: Ժողովրդավարությունը , չնայած պատերազմի ողբերգական հետևանքներին և այն բարդ իրավիճակին, որ ստեղծվել է պատերազմից հետո, ժողովրդավարության հաղթանակը, այնուամենայնիվ, կարողացանք տոնել:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը բանաձևի շեշտադրումներից առանձնացնում է նաև հատվածը, որում նշվում է՝ չնայած 2020-ին քովիդի հետևանքով դժվարությունները, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված քաղաքական ճգնաժամը բավականին լուրջ ազդեցություն ունեցան քաղաքական համակարգի, ժողովրդավարական գործընթացների վրա, Հայաստանը կարողացավ դուրս գալ բարդ իրավիճակից, և ժողովրդավարությունը չտուժեց:
Արուսյակ Ջուլհակյան - Ըստ էության, դրա դրսևորումն էին նաև 2021-ի արտահերթ խորհդրանական ընտրոթյունները, որոնք երկրորդն էին 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո, որոնցում չարձանագևվեցին նախկինում արձանագրված արատավոր երևույթներ , այդ երկու իրար հաջորդող ընտրությունները համարվեցին ազատ, արդար, թափանցիկ:
Բանաձևում ադրբեջանական պատվիրակության առաջարկները մերժվել են: Ադրբեջանը փորձում էր դուրս մղել «Լեռնային Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը, հակամարտությունը ներկայացնել հայ-ադրբեջանական:
Ըստ Ջուլհակյանի՝ դրանք նախ մերժվել էին համապատասխան մոնիտորինգային հանձնաժողովում: