ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջին շաբաթների ընթացքում երրորդ անգամ է զրուցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ գրում է BBC-ն։
Բայդենը վստահեցրել է իր զրուցակցին, որ ԱՄՆ-ը աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև ուղիներ է փնտրում հանրապետության տնտեսությանն օգնելու համար, որը բացասական հետևանքներ է ունենում սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումների պատճառով։
«Նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների անունից նաև աջակցություն է հայտնել նորմանդական ձևաչափով հակամարտությունը լուծելու ջանքերին»,- տեղեկացնում է Սպիտակ տունը:
CNN-ն էլ, վկայակոչելով Ուկրաինայի կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել է, որ Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցը հարթ չի ընթացել: Երկու երկրի ղեկավարները համաձայնության չեն եկել ռուսական սպառնալիքի հարցում: Բացի դրանից՝ Բայդենը Զելենսկուն զգուշացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինային բարձր տեխնոլոգիական զենք մատակարարել ու այնտեղ տեղակայել իր զորքերը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չեն նախատեսում կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչպես նաև առաջընթաց չի նախատեսվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում: