Աժ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը:
«Խոնարհում և հավերժ փառք բոլոր այն զինվորներին ու հրամանատարներին, ովքեր անկախ Հայաստանի բանակի երեսնամյա պատմության ընթացքում անմահացան հանուն Հայոց պետականության հաստատման ու ամպրապնդման, Հայաստանի ու Արցախի անվտանգության, չերերացին թշնամու առաջ։ Ձեր օրինակով Հայաստանում սերունդներ են դաստիարակվում ու ոգեշնչվում, և Դուք ապրում եք մեզանից յուրաքանչյուրի սրտում։
Խոնարհում և փառք բոլոր այն զինվորականներին, պետական գործիչներին, անհատներին, ովքեր անշահախնդրորեն իրենց ծառայությունն են մատուցել բանակի կայացմանն ու հզորացմանը։
Ամուր բազուկ, ուժ, կամք ու վճռականություն եմ մաղթում այս պահին ծառայության մեջ գտնվող մեր բոլոր քույրերին և եղբայրներին։ Հայրենիքի պաշտպանության առաքելությունն անմնացորդ նվիրումով կատարելու գործում հայ ժողովուրդը, մեզանից յուրաքանչյուրը կանգնած է ձեր կողքին։
Շնորհավո՛ր տոնդ, Հայկական բանակ»,- գրել է Հակոբ Արշակյանը։