Այսօր Եռաբլուրում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման առնչությամբ այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք։
«Իրականության մեջ առնվազն այս պահի և ամենաբարձր մակարդակով՝ երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում, և դա հաստատված է հայտարարություններով: Կարծում եմ՝ դա շատ պոզիտիվ առաջընթաց է»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ այս պահին իրականացվում է փորձագիտական աշխատանք, դրա արդյունքներով հետագա հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
«Երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է, որովհետև այս փուլում մեր աշխատանքային խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ նպատակ են հետապնդում: Դա երկթագծի կառուցումն է այն հատվածների, որոնք Հայաստանինն են»,- հավելեց Գրիգորյանը: