Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայրենիքի զոհված քաջորդիների հիշատակին:
Նրանք ծաղիկներ են խոնարհել Արցախյան գոյամարտի, քառօրյա և 44-օրյա պատերազմներում ընկած հերոսների, Զորավար Անդրանիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հավերժ փառք և խոնարհում մեր նահատակների հիշատակին, ուժ և զորություն Հայոց բանակին: