Այն քաղաքների օդանավակայանների ցանկն է, որոնց ուղղություններն ազատված են «օդի հարկից». օրերս այս շարքում ավելացավ դեպի Ստամբուլ ուղղությունը՝ 2 օդանավակայանի հնարավորությամբ:
Թեմայի վերաբերյալ հրապարակումներին, քննարկումներին, թե Քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետտուրքի վճարից, Քաղավիացիայի ներկայացուցիչը հորդորում է՝ մուտք գործել կայք և ծանոթանալ՝ «օդի հարկից» ազատված մյուս՝ 18 ուղղության օդանավակայանների ցանկին:
Իսկ «օդի տուրքի» արտոնություն տրամադրվում է 2019թ. դեկտեմբերից՝ «Պետական տուրքի մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից կատարած փոփոխությունների արդյունքում:
Արտոնությունը բոլորին տրամադրվում է 3 տարով՝ հետագայում ևս 2 տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն, եթե 2019-ին թուրքական ավիաընկերության սննկացման հետևանքով չդադարեցվեին Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերը, Ստամբուլի տվյալ օդանավակայանը չէր ստանա այդ արտոնությունը: «Օդի հարկը», որն ավելի քան 10 տարի գործում է Հայաստանում, ֆիքսված գումար է՝ 10 հազար դրամ, որը ներառված է ավիատոմսերի արժեքի մեջ։ Ստեփան Փայասլյանը պարզաբանում է՝ ոչ թե ավիաընկերությունները, այլ ուղևորներն են ազատվում այդ հարկից:
Օրենքով նախատեսված արտոնության նպատակն է զարգացնել ուղևորահոսքը դեպի Հայաստան, ընդլայնել աշխարհագրությունը: Նոր ուղղություններից այս պահին չեն շահագործվում միայն Հռոմն ու Միլանը: Քաղավիացիայից մեկնաբանում են՝ կորոնավիրուսից հետո է դադարեցվել ու դեռ չի վերականգնվել: Մյուս բոլոր ուղղություններով թիռչքներ այս պահին կան: Քննարկվում է նաև առաջիկայում բոլոր ուղղությունների մասով օդի հարկից ազատելու հնարավորությունը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան