Jnews.ge կայքի տեղեկությամբ հունվարի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17484 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3699 մարդ, մահացել է 27 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1.110.168, որոնցից ապաքինվել է 981531 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 14840 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 73250 հետազոտություն, այդ թվում 44185-ը՝ հակամարմինների արագ թեստով, 29065-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 23.87% է, վերջին 14 օրվանը՝ 16.51%, վերջին 7 օրվանը՝ 20.58%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.686.220 մարդ, վերջին մեկ օրում՝ 8630 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4714 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2080 անձ: