Հայաստանը մշտապես հայտարարել է իր դրական վերաբերմունքը տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ; Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Վերջնանպատակը խաղաղության պայմանագիրն է, որը հընթացս բավականին երկար և համապարփակ քննարկման արդյունքում երկկողմանիորեն ընդունելի տրամաբանության մեջ պետք է տեքստի տեսքով հրապարակվի և հասանելի լինի Հայաստանի և Ադրբեջանի հանրություններին։ Այս պահի դրությամբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, որի հետ կապված որևէ դետալային քննարկում որևէ ձևաչափով չի եղել»,- ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին՝ հաշվի առնելով, որ առայժմ նույնիսկ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում կոնկրետ առաջընթաց չկա։