Արդյոք կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները տնտեսության վրա բացասաբար չե՞ն ազդելու. ՀՀ Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում այս հարցն ուղղվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանիյն։
«Իհարկե ազդելու է, բայց եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա դա ազդելու է ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց առողջության և կյանքի վրա։ Բոլոր որոշումները կայացնելիս մենք բալանսավորված մոտեցում ենք ցուցաբերում։ Չենք նայում, թե այսօր այս ոլորտի ընկերություններն ինչ վնասներ են կրում, այլ նայում ենք, թե վաղն ինչ ռիսկեր կան»,- ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 22-ից հանրային սննդի, ժամանցի վայրեր, մշակույթի օջախներ այցելելիս հարկավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման կամ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:
Գործընթացը վերահսկում են տեսչական մարմինները և Ոստիկանությունը: