Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, պատասխանելով լրագրողների հարցին, խոսել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքի նախապատրաստման գործընթացի մասին։
«Սպասում ենք վարչապետի ստորագրությանը, որպեսզի խորհուրդն սկսի աշխատանքը»,- նշեց Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ մրցութային հիմքով ընտրվել են հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական ուժերը, որոնք մասնակցելու են խորհրդի աշխատանքին։
Վարչապետին ներկայացվել է աշխատանքների ժամանակացույցը։