ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բելառուսյան այցի ընթացքում հանդիպել է հայ գործարարների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը Զարեհ Սինանյանին տեղեկացրել է Բելառուսում իրենց տնտեսական գործունեության մասին։
Քննարկվել են Բելառուսի հայազգի գործարարների կողմից ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև մեր գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու գործնական ուղիները։
Զարեհ Սինանյանը Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի ուղեկցությամբ այցելել է նաև Մինսկում հայ առաքելական եկեղեցու կառուցման համար հատկացված հողատարածք, որտեղ ընթացիկ տարվա գարնանը նախատեսվում է կատարել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։