Հակահամաճարակային կանոնների պահպանման պահանջով Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայց են իրականացրել հանրային սննդի օբյեկտներում: Հունվարի 22-ից բոլոր տեսչականների աշխատակիցներին ուղեկցող ոստիկանները ստուգում են նաև հանրային սննդի, ժամանցի վայրեր, մշակույթի օջախներ այցելողների «կանաչ անձնագրի» կամ հետազոտության բացասական արդյունքի առկայությունը: «Լուրերի» նկարահանող խումբն այսօր ոչ մի սննդի օբյեկտում նկարահանման թույլտվություն չի ստացել:
Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Ոստիկանների կողմից ստուգվեց հաճախորդների պատվաստված լինելու հանգամանքը, իհարկե, պատահականության սկզբունքով, ոչ բոլորինը, որովհետև շատ հաճախորդների դեպքում բոլորինը ֆիզիկապես հնարավոր չի լինի ստուգել: Պարզվեց, որ ունեին QR կոդով պատվաստումներ, սակայն մեր մեկ այլ խմբի կողմից հայտնաբերվել է խախտում, չեն ունեցել պատվաստման սերտիֆիկատ: Կազմվել է արձանագրություն: Որոշակի խախտումներ կային գրանցամատյանների մասով, թերի էին լրացված: Ձևաչափի մասին տեղեկացրեցինք, կշտկեն: