Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը, հենց թույլ տան համաճարակաբանական իրավիճակն ու նախագահների զբաղվածությունը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին։
«Այո՛, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահներ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ որոշակի դադար է ստեղծվել միջկառավարական հանձնաժողովի նիստերի և գագաթնաժողովի անցկացման գործում: Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է հյուրընկալել այդ միջոցառումները Թուրքիայում: