Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահություն ներշնչող քայլերով շարունակվում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և անդրադարձել երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը:
«Գիտեք, որ փետրվարից թուրքական և հայկական մեկական ընկերություն սկսելու են չվերթերը: Առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը»,- նշել է Չավուշօղլուն:
Նա նաև նշել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավիրվել են Անթալիայի դիվանագիտական ֆորումին: