Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է, որ մոտ ժամանակներս կմեկնի Մոսկվա՝ բանակցություններ վարելու իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ՝ հայտնել է BBC-ն:
Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտպանության նախարար Ուոլեսին կուղարկի Մոսկվա՝ քննարկելու անվտանգության վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները: Նշվում է, որ Ջոնսոնն Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը գնահատում է «ծայրահեղ վտանգավոր» և անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը: