Հունվարի 24-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 8 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 24 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: