Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք, կատարվել է 7407 թեստավորում:
Առողջացել է 264 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358218 դեպք, որոնցից 334960 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13697 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8035 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1526 է:
Ընդհանուր կատարվել է 2 700 366 թեստավորում: