Բելառուսում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Արմեն Խեչոյանի հետ։
Զրուցակիցները կարևորել են հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների դերը համայնքային կյանքի ինստիտուցիոնալ զարգացման գործում։
Այս համատեքստում ընդգծվել է «Անիվ» հիմնադրամի կողմից հրատարակվող գիտական աշխատությունների կարևորությունը, մասնավորապես, Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրման համար նահատակված հայ մարտիկների սխրանքները Բելառուսի հասարակության շրջանում ճանաչելի դարձնելու գործում։