Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Կենտրոնը, որի 15 աշխատակիցներն սպասարկելու են համայնքի շուրջ 16 000 շահառուի, գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով: Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից:
Միասնական ընդունարաններում մեկ պատուհանի սկզբունքով շահառուների դիմումներն ընդունելու, այնուհետև հետին գրասենյակներում բոլորովին այլ մասնագետների կողմից դրանք մշակելու և ընթացքավորելու մեխանիզմն ու գործընթացը լիովին բացառելու են կոռուպցիոն գործոնը՝ ապահովելով հնարավորինս հասանելի ու արագ սոցիալական ծառայությունների մատուցում: