Ադրբեջանի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցող Ստեֆան Շենակը դիմել է Վենետիկի հանձնաժողով և խնդրել ուսումնասիրել Ադրբեջանում ԶԼՄ-ների մասին օրենքը։
«Մենք խնդրել ենք Վենետիկի հանձնաժողովին օրենքի քննություն անցկացնել և դիմել Ադրբեջանի նախագահին՝ կոչ անելով չստորագրել այդ օրենքը»,- ասել է Շենակը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցմանը։