Հունվարի 24-27-ը ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ա. Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել են մասնագիտական պատրաստության օպերատիվ հավաքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հավաքների շրջանակում կազմակերպվել են գործնական և ցուցադրական պարապմունքներ: Բարձր արդյունքներ գրանցած սպաները ներկայացվել են խրախուսման: