Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին ԱՄՆ-ի պատասխանի բովանդակությունը մոտ ժամանակներս հայտնի կդառնա հանրությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի արձագանքում կան տարրեր, որոնք թույլ են տալիս լուրջ խոսակցություն ակնկալել միայն երկրորդական թեմաներով։
«Գլխավոր հարցի վերաբերյալ այս փաստաթղթում դրական արձագանք չկա։ Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման և հարվածային սպառազինությունների տեղակայման անթույլատրելիության մասին, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվան ստացել է ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ ՆԱՏՕ-ի պատասխանը անվտանգության երաշխիքների շուրջ իրենց առաջարկների վերաբերյալ: