Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատգամավորները հավանություն են տվել օրենսդրական այն փոփոխություններին, որոնցով չեղարկվում է նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը երկրի Անվտանգության կոմիտեում և Ղազախստանի ժողովրդի ասամբլեայում: Այդ լիազորությունները պետք է փոխանցվեն երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, փոխանցում են ղազախական լրատվամիջոցները:
Օրինագծի քննարկման ընթացքում սենատորները ևս մեկ փոփոխություն են կատարել, որը նախատեսում է Նազարբաևի հետ այլևս չհամաձայնեցնել ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:
Օրենսդրական այս փոփոխությունները պետք է հաստատի նախագահ Տոկաևը: