Չինաստանի կառավարությունը ԱՄՆ իշխանություններին կոչ է անում լուրջ վերաբերվել անվտանգության ոլորտում Ռուսաստանի մտահոգություններին և հաշվի առնել դրանք: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար, պետխորհրդի անդամ Վան Ին։
«Մի պետության անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի անվտանգությանը վնաս հասցնելու հաշվին։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների ուժեղացման և ընդլայնման հաշվին»,- հավելել է նախարարը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հրաժարվել սառը պատերազմի դարաշրջանի տրամաբանությունից և բանակցությունների միջոցով ստեղծել Եվրոպայում անվտանգության ապահովման հավասարակշռված, արդյունավետ և կայուն մեխանիզմ: