Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը և դրա ուղղությունները, բալանսավորումը պայմանավորում է միայն և միայն Հայաստանի շահերով։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ընդգծեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ Աղաջանյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին և կարևորեց Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։
«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մասնավորապես, պատերազմից հետո ՀՀ անվտանգային ճարտարապետության հարցում և գործում Ռուսաստանն ունի առանցքային կարևորություն։ Այստեղ մենք պատրաստվում ենք շարունակել մեր գործընկերների հետ համագործակցությունը և էլ ավելի խորացնել մասնավորապես ռազմական համագործակցությունը: Եվ սա միանշանակորեն բխում է Հայաստանի շահերից»,- ասաց Աղաջանյանը։