Հունվարի 25-ին Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին:
Արարողությունը, որին ներկա էր նաև Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Կաֆիերոն, տեղի է ունեցել նախագահի նստավայրում՝ Վարդագույն տանը:
Համավարակային սահմանափակումներով պայմանավորված՝ արարողությանը նախագահի հետ առանձնազրույց նախատեսված չէր: