Հունվարի 28-ին նախատեսված ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից «Լուրերի» հետ զրույցում հաստատեցին, որ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Կորոնավիրուսային իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացվել հետաձգել միջոցառումը»,- հայտնեցին ՊՆ-ից: