Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն հայտնել է, որ 50 տարեկանից բարձր անձանց, որոնք կպատվաստվեն խթանիչ չափաբաժնով, կվճարեն 100 լարի՝ գրում է apsny.ge-ն։
«Որոշվեց 1 ամսով երկարաձգել 50 տարեկանից բարձր անձանց պատվաստումը խրախուսելու ծրագիրը»,- ասել է պաշտոնյան:
Նա նաև հորդորել է քաղաքացիներին՝ թեստը հանձնելիս ճիշտ նշել անձնական տվյալները, այդ թվում՝ հեռախոսահամարները, որպեսզի հնարավոր լինի նրանց հետ կապ հաստատել: