ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում հունվարի 26-ին ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։
Ենթակա ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են արձանագրված ձեռքբերումների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Ամփոփելով հավաքը՝ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը խրախուսել է տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին։
Հավաքի մասնակիցները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։