Գայանե Մելքոմ Մելքոմյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ այլևս չի կատարում Երևանի քաղաքապետի տեղակալի պարտականությունները:
«Երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով»,- գրել է Մելքոմյանը՝ ափսոսանք հայտնելով իրեն վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետից ստացել է քաղաքապետի տեղակալի պաշտոնն ստանձնելու առաջարկ, որն ընդունել է: Այդ պաշտոնում նա փոխարինել է Տիգրան Վիրաբյանին:
Նշենք՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: